53-ամյա ամուսինը «կիսլատան» լցրել է նախկին կնոջ վրա
Ընտանեկան հերթական վիճաբանությունը Մալաթիայում դեկտեմբերի 16-ին ավարտվել է այրվածքներով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթային բժշկության գիտական կենտրոն են տեղափոխվել 29-ամյա Վերգինեն և նրա 59-ամյա մորաքույրը՝ Հասմիկը։
Պարզվում է, որ կանայք այրվածքներն ստացել են ընտանեկան հերթական վիճաբանության հետևանքով։ Հասմիկի նախկին ամուսինը վիճաբանել է կնոջ հետ հենց շենքի բակում, որի ժամանակ էլ ծոցագրպանից հանել է պլաստմասե շշով լի քիմիական նյութը, լցրել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, իսկ Վերգինեն այրվածքներն ստացել է, երբ փորձել է միջամտել և օգնել մորաքրոջը։
Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ վերջինիս մոտ ախտորոշվել է «2-րդ, 3-րդ աստիճանի դեմքի և վերին վերջույթների քիմիական այրվածքներ», իսկ մորաքրոջ մոտ «քիմիական այրվածք դաստակների և թիկունքի շրջանների 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքային շոկ»։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
