55 Հանրապետականներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին. վարչապետ չընտրվեց
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար:
«Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 46, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 0 ձայն:
«Ծառուկյան» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին). ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն:
