55-ամյա Անչելոտին դեռ չի կորցրել իր վարպետությունը (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի կորցրել գնդակի հետ վարվելու իր վարպետությունը:
55-ամյա մասնագետն «արքայական ակումբի» մարզման ժամանակ 73 անգամ թույլ չի տվել գնդակին ընկնել գետնին:
Հիշեցնենք, որ Անչելոտին ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 1981-ից 1991-ը հանդես է եկել Իտալիայի հավաքականում:
