6 ամսական երեխան ստացել է կտրած ծակած վնասվածքներ, որոնցից մեկը՝ թափանցող
Փաստինֆոն գրում է. Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքով վիրավորում ստացած 6 ամսական երեխան, ով տեղափոխվել է Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում է:
Ներկայում երեխան վիրահատության է ենթարկվում:
«Գյումրու Մոր և Մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մանկահասակ երեխան կտրած ծակած վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում:
«Վերքերը մի քանիսն են, որոնց թվում կան սալջարդ վերքեր և մեկը՝ թափանցող»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, Գյումրիում մի ամբողջ ընտանիք է սպանվել, այդ թվում՝ երկամյա երեխան:
