6-ամյա տղան դարձել է Կադիրովի թիկնապահը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր թիկնապահների թվում ծառայության է ընդունել 6-ամյա Մագոմեդ-Էմի Գազիեւին: Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում:
Նշվում է, որ նշանակմանը նպաստել է տղայի ծնողների կողմից հրապարակված տեսանյութը, որտեղ երեխան պատմում է Կադիրովին պաշտպանելու իր երազանքի մասին:
Չեչնիայի ղեկավարը հրապարակել է Գազիեւի նշանակման տեսանյութը: Նա նաեւ նշել է, որ տղան իսկական պրոֆեսիոնալ թիկնապահ է, որն իրեն հավասրը չունի:
Կադիրովը հավելել է, որ երեխան լի է խիզախությամբ, վճռականությամբ եւ քաջությամբ», չնայած փոքր տարիքին:
Գազիեւին տրամադրել են հանդերձանք եւ համազգեստ, ինչպես նաեւ խաղալիք զենք: Նրան նաեւ ղեկավար են նշանակել, որը դարձել է ՉՊՀՌԸ տնօրեն «Գրոզնի» Ահմեդ Դուդաեւը: