6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին «Ելք»-ի պատգամավորները չեն մասնակցում
Ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևավորված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին ԱԺ օվալաձև դահլիճում չեն «Ելք»-ի պատգամավորները:
Նշենք, որ «Ելք»-ն այդ ընթացքում իրեն հատկացված սենյակում խմբակցության նիստ է անում:
Քիչ անց կառավարությունը հրաժարական կտա, իսկ պատգամավորները փակ քվեարկությամբ ՀՀԿ-ի առաջարկով կընտրեն Ազգային ժողովի նախագահ, որից հետո ԱԺ նախագահը կնշանակի ԱԺ փոխնախագահներին:
