61-ամյա քաղաքացին ընկել է դիտահորը
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 02.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լեոյի փողոցի թիվ 9 շենքի բակում քաղաքացին ընկել է դիտահորը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դիտահորից դուրս են բերել 61-ամյա Ա. Ս.-ին, ով տեղափոխվել է Մ. Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
