63-ամյա տղամարդը տաք ճաշի շուրջ վեճն ավարտել է իր կնոջը խեղդամահ անելով
1in.am-ը գրում է.Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Ռադիկ Գաբրիելյանի գործի դատական քննությունը:
63-ամյա Ռադիկ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել իր կնոջը դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 20-ի սահմաններում Ռադիկն իրենց տանը կնոջ հետ վիճաբանել ու ձեռքերով խեղդամահ է արել նրան:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ամուսնական կյանքի ընթացքում կնոջ հետ Ռադիկը գտնվել է անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, իսկ վերջին վեճի ու սպանության առիթ է դարձել կնոջ կողմից… տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը…
Ռադիկ Գաբրիելյանը բարձրագույն կրթություն ունի, նախկինում դատված չի եղել, հանցավոր դրսևորումներ չի ունեցել: Ընտանեկան շարքային թվացող վեճը, սակայն, դարձել է կողք կողքի ապրող մարդկանց վերջին «երկխոսությունը», որը իրական երկխոսություն չի դարձել, յուրաքանչյուրը, երևի, իր մենախոսության մեջ է մնացել, ու կատարվել է անուղղելին…
Ընդհանուր իրավասության դատարանում Ռադիկ Գաբրիելյանն իրեն մեղավոր է ճանաչել ու չի ցանկացել ցուցմունք տալ:
Առաջադրված հարցերին պատասխանելով՝ նա ասել է, թե իր ու կնոջ հարաբերությունների վատացման պատճառը եղել է այն, որ ինքը չի աշխատել: Ընտանիքի սոցիալական վիճակը իրեն «վատ դրության մեջ է դրել»: Կնոջն ինքը սպանել է… առանց գիտակցելու:
մանրամասները` սկզբնաղբյուրում
