68-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ կախվելով իր տան պատշգամբի վանդակաճաղից
Երեկ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում ինքնասպանություն է գործել 68-ամյա մի տղամարդ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդն ինքնասպանություն է գործել՝ իր տան 2-րդ հարկի պատշգամբի վանդակաճաղից պարանով կախվելու միջոցով:
Նա ՌԴ քաղաքացի է, սակայն բնակվում է Բյուրական գյուղում:
Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդն ապրում էր կնոջ հետ, ունի նաև երեխաներ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում:
Ըստ գյուղապետի՝ նրանց սոցիալական պայմանները նորմալից էլ բարձ են:
Տղամարդու ինքնասպանության դեպքով նյութեր են նախապատրաստվում:
