7 մեքենա արգելափակվել է Գորիս-Հարժիս ավտոճանապարհին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 06.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Հարժիս ավտոճանապարհին (15-րդ կմ) ձնաբքի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 12-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:
