7-ամյա տղային բռնաբարելու համար թոշակառուն կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման
Պրիմորիեում ձերբակալվել է մի թոշակառու տղամարդ: Նա ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով:
Ինչպես հայտնում է «РИА VladNews»-ը, նախաքննության տվյալներով՝ Դունայ ավանի 68-ամյա տղամարդն անարգել է 7-ամյա տղային:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2015թ. սեպտեմբերի 10-ին:
Տղամարդը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), որի համար նախատեսվում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
