7-րդ հարկից 16-ամյա աղջկան ցած նետած հային 2 ամսով կալանավորել են
Ինչպեա տեղեկացրել էինք, Մոսկվայում ազգությամբ հայը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկից անչափահաս աղջկա և նրա շանը ցած նետելու մեջ:
ТАСС-ը հայտնում է, որ Մոսկվայի Նագատինի շրջանի դատարանը 35-ամյա Վահրամ Այվազյանին երկու ամսով կալանավորել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցված՝ մահափորձի և կենդանիների հետ դաժան վերաբերմունքի հոդվածներով:
