76.7 մլն դրամ՝ Արցախում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շահառուներին
Արցախի պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները:
Միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով: Որոշ տնտեսվարողներ, սակայն, դեռ չեն դիմել:
ՊԵԿ-ում փորձելու են հնարավորությունների եւս մեկ պատուհան գործարկել՝ հընթացս նաեւ շահառու ոլորտների ցանկն ընդլայնելով: