85-ամյա քաղաքացու դին փրկարարները հայտնաբերել են իր տան բազմոցին
Հունիսի 24-ին՝ ժամը 10:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1930 թ. ծնված Է. Ֆ.-ի դին:
