850 կգ թմրանյութ տեղափոխած վարորդն հացադուլ է հայտարարել
Առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին հացադուլ է հայտարարել: Այս մաիսն հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ արդեն մոտ 6 օր է՝ նա հացադուլի մեջ է: Հացադուլ հայտարարելու պատճառը դատավճիռն է, որը Մարտիաշվիլին համարում է անարդարացի: Իր այս քայլով նա ցանկանում է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել իր գործի եւ կայացված դատավճռի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
մանրամասները` սկզբնաղբյուրում
