ԱԱԾ աշխատակիցը փորձել է աջակցել ապօրինի միգրանտին
ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցը Երևանի Զվարթնոց օդանավակայանում փորձել է աջակցել Հայաստանից ապօրինի արտագաղթել ցանկացող ՀՀ քաղաքացուն:
ԱԱԾ աշխատակիցը շահադիտական նպատակներով ՀՀ քաղաքացի Ժանետա Երեմյանի աջակցությամբ փորձել է Երևան-Վարշավա-Բրյուսել չվերթով կազմակերպել հիշյալ քաղաքացու ապօրինի միգրացիան դեպի Բելգիա: Սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ իր իսկ գործընկերները` ԱԱԾ այլ աշխատակիցները, կանխել են:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ քրեական գործ է քննվում ԱԱԾ քննչական վարչության վարույթում։
