ԱԱԾ նորանշանակ պետը տուն չունի
armtimes.com-ը գրում է .
Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայությունում ներկայացրեց ԱԱԾ-ի նոր պետին՝ Գեորգի Կուտոյանին, ով երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանի օգնականն էր, իսկ մինչ ԱԱԾ պետ դառնալը հասցրեց 9 օր էլ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալը լինել՝ հասկանալի պատճառներով:
Գեորգի Կուտոյանը որպես ԱԱԾ պետ իր եկամուտների մասին նոր հայտարարագիրը դեռ չի ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, բայց հանձնաժողովում կա Սերժ Սարգսյանի օգնական եղած ժամանակվա հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ Կուտոյանն ունի ընդամենը 2 միլիոն դրամ, իսկ աշխատավարձի դիմաց ստացել է 5 միլիոն 243 հազար 580 դրամ: Համաձայն հայտարարագրի, Կուտոյանը չունի ոչ բնակարան եւ ոչ էլ ավտոմեքենա:
Կուտոյանի կինը՝ Հասմիկ Բիշարյանն էլ ունի ընդամենը 5 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 4 միլիոն դրամ: ԱԱԾ պետի ծնողների հայտարարագրերից էլ պարզ է դառնում, որ նրանից եւ ոչ մեկը անշարժ գույք չունի: Հետաքրքիր է՝ ո՞ւմ բնակարանում է ապրում ԱԱԾ պետը:
