1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱԱԾ պարապության և բարեփոխման անհրաժեշտության մասին. ՀԿ-ների հայտարարությունը

Մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել ԱԱԾ-ի գործունեության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«ԱԱԾ պարապության և բարեփոխման անհրաժեշտության մասին.

Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 10-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ԱԱԾ-ի հասցեին արված քննադատությունը որակել է որպես վիրավորանք, զրպարտություն, մոլորեցնող, ապատեղեկացնող, սուտ, «անպատեհ ցասումի պոռթկմամբ» ինքնահաստատման փորձ և կոչեր է արել «...արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝ պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և, անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»։

Մի կողմ թողնելով հանրային մարմնի կողմից նման ձևակերպումներով հայտարարություն տարածելու էթիկական կողմը և ԱԱԾ-ի կողմից այդպիսի որակումներ տալու իրավաչափության քննարկումը, դիմելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջում ենք.
     Հանձնարարել ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել Հայաստանի ազգային անվտանգությունը վտանգած հետևյալ երևույթներով.

1. Բացահայտել 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2017 թվականների նախագահական, խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեների ընթացքում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքները կազմակերպողներին եւ իրականացնողներին:
     2. Բացահայտել 2004 թ. ապրիլի 12/13-ին Երևանի Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների շուրջկալի և զանգվածային ծեծի կազմակերպիչներին և իրականացնողներին:
     3. Ամբողջությամբ բացահայտել 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևանում խաղաղ ցուցարարների դեմ զանգվածային ծեծի, խոշտանգումների, գնդակահարությունների, անօրինական հետապնդումների, ազատազրկումների կազմակերպիչներին և իրականացնողներին:
     4. Ուսումնասիրել 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների և կազմակերպիչների հետ կապված՝ օդում կախված լուրերը, այդ թվում՝ դրանց ԱԱԾ մասնակցության ու անգործության մասով:
     5. Ստուգել, թե ինչ մեխանիզմով և ովքեր են իրականացրել Հայաստանից 2004-2013 թթ. ավելի քան 10 մլրդ դոլարի ապօրինի տարհանումը:
     6. Ուսումնասիրել 1991 թվականից ի վեր Հայաստանի հանքային հարստությունները չնչին գներով հայաստանյան և անդրսահմանային կորպորացիաներին օտարելու մեխանիզմները, մեղավորներին և պարզել երկրին հասցված նյութական վնասի չափը:
     7. Բացահայտել ԱԱԾ ծառայողների կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և օգտագործման դեպքերը: Մասնավորապես՝ երբ դրանք կատարվել են ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչների վրա ապօրինի ներգործության նպատակով:
     8. Ուսումնասիրել ԱԱԾ բազմաթիվ պաշտոնատար անձանց անհասկանալի և կասկածահարույց կերպով հարստանալու օրինականությունը:
     9. Բացահայտել նախկինում այս դեպքերի քննությանը խոչընդոտողներին: Այդ թվում՝ այն անձանց, որոնք ԱԱԾ-ին խոչընդոտել են իրականացնել քննությունը:
     Պահանջում ենք պարբերաբար հանրամատչելի կերպով իրազեկել հանրությանը վերոհիշյալ հանցագործությունների բացահայտման աշխատանքների մասին:
     Այս և այլ պահանջներ հանրությունը ունեցել է տարիներ շարունակ, սակայն ԱԱԾ-ն դրսևորել է բացարձակ անգործություն: Հիմա ճիշտ ժամանակն է բացահայտելու այս հանցագործությունները, այդ թվում՝ ԱԱԾ-ի ուժերով, որպես ազգային անվտանգությունն իսկապես ապահովող ծառայություն: Առանց այս ուղղությամբ իրական, ողջամիտ և շոշափելի ջանքերի, ԱԱԾ հայտարարությունները համարում ենք աչքակապություն, մերկապարանոց, զվարճալի և քաղաքական զեղծարարություն:
     ԱԱԾ ղեկավար աշխատակազմին, ՀՀ կառավարությանը կոչ ենք անում հրատապ ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման, աշխատակիցների քննազտման քաղաքականության մշակման և ներդրման ուղղությամբ՝ այն հաշվով, որ այդ համակարգը դառնա անհրաժեշտ և բավարար չափով բաց, հաշվետու հանրությանը և կարողանա այդուհետ սպասարկել միայն ազգային անվտանգության հետ կապված ողջամիտ շահերը և ոչ թե զբաղվի իրեն տհաճ քննադատություններին պատասխան տեքստեր գրելով:
     ՀՀ կառավարությունից պահանջում ենք անհապաղ անդրադառնալ իրավունքի և օրենքի կոպիտ խախտման մասին ԱԱԾ ինքնախոստովանությանը, մասնավորաբար՝ հրատապ արձանագրել ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կատարված մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտման փաստը և դրա հիման վրա սկսել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ հետաքննումն անցումային արդարադատության մեխանիզմ կիրառելով:
     ՀՀ Ազգային ժողովին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերին կոչ ենք անում չանտեսել և չհետաձգել ԱԱԾ համակարգի արմատական մաքրման և բարեփոխման հրամայականը, հակառակ դեպքում մեծ է ռիսկը, որ այս համակարգը մնալու է հանրությունից փակ, հանրության կասկածները մնալու են չփարատած, որ ԱԱԾ-ն եղել է պետության զավթման տևական շրջանի սպասարկու համակարգ, որը երբևէ կարող է օգտագործվել ըստ պատեհության և կարիքի՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և ազատ քաղաքացիների:
    
     «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ
     Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
     Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
     «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
     Հանրային լրագրության ակումբ
     «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»»:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan