ԱԱԾ պետը՝FBI-ի կողմից Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումների մասին
Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց.ՙՙՀայաստանում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ չկա :Այդ ամենը սուտ է, եւ Հայաստան ոչ ոք չի եկել ՚՚:
Հիշեցնենք,որ օրեր առաջ լրատվամիջոցները լուրեր էին տարածել ,որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ, որը հետաքննություն է սկսել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործունեության հետ կապված: ՙՙԽմբի անդամները Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ էին սկսելու՚՚,-հայտնել էր լրատվամիջոցը:
