ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կրկին հրատապ կանչվել է Մոսկվա
Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր կրկին կանչվել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են թելեգրամ-ալիքները՝ նշելով, որ նա արդեն Մոսկվայում է։
ԱԱԾ լրատվականից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան խոստացել են տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։
Նշենք, որ նա Մոսկվա էր գնացել նաև դեկտեմբերի սկզբներին, ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատվական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Mediaport թելեգրամ-ալիքի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել էր Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն՝ պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։
Բացի այդ, ՌԴ-ը պահանջել էր չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։
ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ էր խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։
Նրա խնդրած ժամանակն, ըստ էության, մոտեցել է ավարտին։
