ԱԱԾ-ն գաղտնալսել է Արա Բուդաղյանի հեռախոսը, ինչն էլ հիմք է հանդիսացել նրան ձերբակալելու
GalaTv.am-ը գրում է .
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին առնչակից լինելու կասկածանքով կալանավորված Արա Բուդաղյանին շարունակում են պահել ԱԱԾ մեկուսարանում:
Նրան հարազատները մի քանի անգամ տեսակցել են:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի աները՝ Ռոբերտ Հակոբյանը:
«Հարազատները՝ կինը, հայրը, եղբայրը, գնացել տեսակցել են: Մենք մտահոգվելու ոչ մի խնդիր չունենք, խառնվելու բան չունենք, քանի որ Արա Բուդաղյանը 100 հազարավոր կիլոմետրերով հեռու է նման բաներից, ինչի մեջ մեղադրում են նրան: Բուդաղյաններն իրենք իրենց հարցերն այդ եղանակով լուծելու օրակարգ, հեռանկար չեն ունեցել եւ չունեն, նրանք լուծում են իրավական ճանապարհով: Արդեն երկու տարի նրանք համբերատար սպասում են, համոզված են եւ հավատում են, որ արդարադատությունը մի օր իր խոսքը կասի»:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
