ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին դասախոս է ձերբակալել
Ս.թ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական
միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ.
Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային
պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի
դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:
Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն
Գևորգյանից՝ ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
