ԱԱԾ-ն զինված խումբ է վնասազերծել. նրանք պատը քանդելու միջոցով են տուն մտել
Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր` նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այս խմբի մեջ եղել են նաեւ կանայք: Ըստ մեր աղբյուրների` նրանց մեջ կան նաեւ սփյուռքահայեր:
Տունը, որտեղ վնասազերծվել են «զինյալները», հայտնաբերվել է հատուկ ջոկատայինների համազգեստներ:
