Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ձայների մեծ առավելությամբ հաղթել է Վահագն Գևորգյանը
Աբովյանի քաղաքապետի նախօրեին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ ձայների մեծ առավելությամբ հաղթել է Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, ում թեկնածությունը պաշտպանում են ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը: Նրա օգտին քվեարկել է 11 227 ընտրող:
«Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը, ով առավել հայտնի է «Պալաչ» մականունով, ստացել է 5 459 քվե, ոչ տեղ մի չաշխատող՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը՝ 526, Էդվին Թադևոսյանը՝ 520, երկրորդ Արթուր Հարությունյանը՝ 159 քվե:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված նախնական արդյունքների՝ Աբովյանի 43 810 ընտրողների ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 18 535-ը: 642 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Անճշտությունների գումարային չափը 2 է:
