Աբովյանում 23-ամյա որդին խանդի հողի վրա դանակահարել, ծանր վնաս է պատճառել իր մոր ընկերոջը
1in.am-ը գրում է .
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Վաչագան Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
23-ամյա Վաչագանը մեղադրվում էր տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ տուժող Մ.- ն մոտ 6 տարի առաջ կապ է հաստատել Վաչագանի մոր հետ: Նրանք հաճախ հանդիպել են, մտերիմ են եղել:
Վաչագանը կասկածել է, որ մայրը կապված է Մ.-ի հետ: Մ.-ն Վաչագանենց շենքի մոտի տաղավարում վաճառող է:
Վաչագանի կասկածները խորացել են, երբ նա տեղեկացել է, որ մոր բջջային հեռախոսահամարը գրանցված է Մ.-ի անունով:
Վաչագանն ուսումնասիրել է մոր հեռախոսը և պարզել է, որ Մ.-ի հեռախոսահամարից մորը զանգեր են կատարվել: Երիտասարդի կասկածները էլ ավելի են խորացել: Նա հասկացել է, որ Մ.-ն ու մայրը «զանգվում են միմյանց …»:
2014 թվականի հուլիսի 22-ի առավոտյան Վաչագանը գտնվել է իրենց շենքին հարակից՝ Մ.-ի վաճառակետի մոտ ու նկատել է, որ Մ.-ն նայում է շուկայի կողմից եկող մորը:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
