Աբրահամ Մանուկյան. «Բարգավաճը իրա տեղում ա, իրա դերում ա»
«ԲՀԿ-ն չի տապալվել, նորմալ, բնականոն աշխատանքները շարունակում է, և ԲՀԿ բոլոր տարածքային գրասենյակներն էլ գործում են»,-«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկություն է շրջանառվել, որ ԲՀԿ տապալումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին»:
«Բարգավաճ կուսակցությունը իրա տեղում ա, իրա դերում ա: Ոչ մի նոր կուսակցության կարիք էլ չկա»,- պնդել է Մանուկյանը, երբ նրանից թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե հավանական համարո՞ւմ է նախկին ԲՀԿ-ականների կողմից նոր կուսակցության ստեղծումը:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը Աբրահամ Մանուկյանին հիշեցրել է նաև, որ ժամանակ առաջ ինքն էլ էր ուզում հեռանալ ԲՀԿ-ից:
«Ես երբեք չեմ ուզել հեռանալ, որ ուզենայի, կհեռանայի: Շատ նորմալ, բնականոն, փոխադարձ իրար հասկացողությամբ՝ հանուն ընդհանուր գործի և կուսակցաշինության էլ աշխատանքները շարունակվում են»,-վստահեցրել է Մանուկյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարել և իրենց կուսակցականները մասնակցում են Ազատության հրապարակի հավաքներին:
«Մենք չենք կարա անմասն մնանք ժողովրդից, մենք ժողովրդի համար ենք ծառայում»:
