Ադրբեջանն անմարդկային կեցվածք է ցուցաբերում
Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ պարզելու համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Նման տեսակետ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Թե ինչպիսին կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից և իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից»,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, թույլ չտալով մaոտենալ խոցված ուղղղաթիռին և պարզել անձնակազմի ճակատագիրը, Ադրբեջանն անմարդկային կեցվածք է ցուցաբերում՝ իրականացնելով շարունակական սադրանքներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է: «Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ պատրաստ եմ կրկնել, որ իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
