Ադրբեջանն ընտրել է դիվերսիոն հետախուզական գործողությունների ու դիպուկահարների պատերազմը
Փաստինֆոն գրում է. ՀՀ ՊՆ և ԶՈւ-ն իրենց առջև դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը, իրականացնում են բավականին բարդ միջազգային և տարածաշրջանային զարգացումների պայմաններում, որոնք իրենց ազդեցությունն են ունենում՝ իրականացվող պաշտպանական քաղաքականության վրա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դա մեզանից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում, փոփոխվող միջավայրի ադապտացվել ճկունություն նախաձեռնողականություն, նոր մոտեցումների որդեգրում, թափանցիկություն:
Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ դատելով Ադրբեջանական գործելաոճից՝ այդ երկրի ղեկավարությունը որդեգրել է մեկ նպատակ. աննախադեպ լարվածության մեջ պահելով ՀՀ և ԼՂՀ սահմանները՝ պարտադրել քաղաքական զիջումներ:
Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականացումը՝ սեփական հանրության մեջ սերմանելով ատելություն հայերի նկատմամբ:
Շարունակվում է նաև մերժողական դիրքոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցային գործընթացում:
Սերյան Օհանյանը նկատեց, որ ինչպես ողջ նախորդ տարվա, այնպես էլ այս տարվա ընթացքում հակառակորդն իրականացրել և շարունակում է իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններն ու դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են և դիտավորյալ և պլանավորված բնույթ ու նպատակ են հետապնդում շոշափել ինչպես մեր ուժերի պաշտպանության ամրությունը, այնպես էլ՝ սրել առկա լարվածությունը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
