Ադրբեջանական 3-րդ տանկն է շարքից հանվել այսօր
Այսօր հայկական կողմը հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի երեք տանկ է ոչնչացրել, ինչպես նաև մարտական մեքենա, զրահատեխնիկա։
Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ադրբեջանական խփված տանկերի թիվն այս պահին 14-ն է։
Հասրաթյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Հիշեցնենք որ ԼՂՀ ՊԲ-ն արդեն տեղեկացրել էր թշնամու 2 տանկի և մեկ հետևակի մարտական մեքենայի շարքից հանելու մասին:
