Ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել ու պայթել է Մարտակերտի մոտ, կան վիրավորներ. Sputnik.co.am
Sputnik.co կայքի փոխանցմամբ, ադրբեջանական անօդաչու թռչող սարքն ընկել է Լեռնային Ղարաբաղի տարածք: Այդ մասին հայտնել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Անօդաչու սարքն ընկել է զորամասերից մեկի մոտ ու ականատեսների խոսքով` պայթել է, կան վիրավորներ։ Տեղեկությունը ճշտվում է։ Մարտակերտում մարտերը շարունակվում են։
