Ադրբեջանական դիվերսիան հետ մղելու ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է եւ ԼՂՀ Պաշտպանության բանակը լրիվությամբ հսկում է սահմանի անվտանգությունը:«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նաեւ հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե հայկական կող մը գիշերը ադրբեջանական տեղի ունեցած մարտերի ժամանակ կորուստներ է ունեցել. այն իրականությանը չի համապատասխանում:«Հայկական կողմը զոհեր չի տվել, սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական դիտավորյալ ապատեղեկատվությունն է: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել: Իրենք այս պահին հայտարարում են մեկ վիրավորի մասին»,- հայտնեց Սենոր Հասրաթյանը:
