Ադրբեջանական կայքը տեսանյութ է հրապարակել. Հրետակոծության հետեւանքով տներ են այրվում(տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք՝ անցած գիշեր ադրբեջանական կողմը շարունակել է հրետակոծել Արցախի դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Հայկական զինուժը դիմել է պատժիչ եւ կանխարգելիչ գործողությունների, որի հետեւանքով Ադրբեջանական գյուղերում տներ են վնասվել: Այդ մասին պարզ է դառնում ադրբեջանական սոցցանցերի հրապարակումներից:
Ադրբեջանական Lent.az կայքի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրվել է տեսանյութ՝ «Թշնամին հրետակոծել ու գնդակոծել է Մեհրիզլի գյուղը, այրվել են տներ» վերնագրով: Կայքը հղում է անում APA TV-ին:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել՝ Ադրբեջանին ըստ էության կոչ անելով թնդանոթները չտեղադրել խաղաղ բնակավայրերում, չթաքնվել խաղաղ բնակիչների թիկունքում, որպեսզի բնակավայրերը չտուժեն:
