Ադրբեջանական մարազմը սահմաններ չի ճանաչում
Ադրբեջանական քարոզչամեքենայի «սխրանքներին» վաղուց ենք ծանոթ: Կեղծ հայրենասիրությունը, պատերազմի սպառնալիքով «հերոս» ու «հայրենասեր» երեւալու ձգտումները ալիեւյան ռեժիմին ստիպում են սեփական հասարակությանը տարիներ շարունակ ապատեղեկատվություն մատուցել: Օրինակ, ադրբեջանական oxu.az կայքը մի տեղեկատվություն է տարածել, թե իբր «Aravot.am»-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, թե օգոստոսի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում հայկական կողմը մեծ կորուստներ է ունեցել շփման գծում: Սեփական քարոզչության «չափանիշներին» համապատասխան տեքստը կցելով «Aravot.am»-ի կայքի պատկերով` այն որպես «սքրինշոթ» տեղադրվել է ադրբեջանական oxu.az կայքում, մինչդեռ նման տեղեկատվություն օգոստոսի 22-ին «Aravot.am»-ի ռուսերեն էջում չի տեղադրվել:
