«Ադրբեջանական մի կայք գրել է, որ մենք էթիկա ենք խախտում խոշտանգումների մասին գրելով»
Ադրբեջանական մի կայք «Հետքի» մասին է գրել, նշելով որ մենք Էթիկա ենք խախտում խոշտանգումների մասին գրելով։ Կայքը հրապարակման վերջում գրում է․ «Ցավոք, «Hetq» համացանցային օրաթերթում, իբր այնպիսի լրագրության ձևում, ինչպիսին է «Լրագրողական հետաքննությունը» մասնագիտացողները՝ իրադարձությունների, իրավիճակների իրական պատճառները բացահայտելու փոխարեն, որոշել են գնալ նվազագույն աշխատատար ճանապարհով, դրանով հանդերձ նմանվելով ժամանակակից Հայաստանում սովորական բուլվարային հրատարակության էժանագին կույտի։ Շատ ափսոս։ Ծայրահեղ դեպքում, կցանկանայինք այդ հրատարակությունից սպասել վերջին օրերի իրադարձությունների մասին օբյեկտիվ ու անկողմնակալ լուսաբանումներ։ Բայց «Հետաքննող լրագրողները» որոշել են խաղալ հանրության հետ և էլ ավելի սեղմել հայ-ադրբեջանական հակամարտության հանգույցը՝ բացարձակապես իրենց հաշիվ չտալով այն մասին, որ դա ձեռնատու է ոչ թե ադրբեջանցիներին, կամ հայերին, այլ երրորդ ուժին, որը հրահրում է հակամարտությունը՝ մեր երկու երկրների ժողովուրդներին մանիպուլյացիայի ենթարկելու համար»։ Փաստորեն, ադրբեջանցիներն անհանգստացել են մեզ համար։
Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից
