«Ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով». Արծրուն Հովհաննիսյան
Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով: Պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ-ն, ի պատասխան հայկական տիրույթում տարբեր մասնավոր անհատ մարդկանց հայտարարություններին՝ հարվածներ հասցնել Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին, հայտարարեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին, ճեպազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ-ն պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել Ադրբեջանի որևէ ռազմավարական, անգամ քաղաքացիական օբյեկտին թիրախավորելու մասին: Ես շատ ուրախ եմ, որ մեր համապատասխան օբյեկտներն այս հարցը բարձրացնում են տարբեր հարթություններում, որովհետև սա ռազմական հանցագործություն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
