Ադրբեջանական զինուժի հրդեհած տները Այգեպարում.video
Արշալույս Գևորգյանի տունը հրդեհվել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով: Նախ հրո ճարակ է դարձել Ռուսաստան տեղափոխված հարևանի տունը, ապա կրակը անցել է Գևորգյանի տուն, և մի քանի ժամվա ընթացքում 78-ամյա այս աշխատասեր մարդու տունը վերածվել է ավերակների:
