Ադրբեջանական զինուժը գաղտնալսում է Տավուշի գյուղապետերի հեռախոսային խոսակցությունները
Ներկայումս Տավուշի մարզի սահմանագոտում հարաբերական անդորր է, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը բաց է: Իջեւանի տարածաշրջանի Բերքաբերի բնակիչներից տեղեկացանք, որ գիշերը խաղաղ է անցել, սակայն առավոտյան ժամը 6-ի սահմաններում ադրբեջանցիները կրակել են գյուղի վրա: Ադրբեջանական զինուժի երեկվա կրակից Բերքաբերում տուժել է ավտոմեքենա, տների տանիքներ եւ այլն: Գյուղից որոշ թվով մանկահասակ երեխաներ անվտանգության նկատառումներով տարհանվել են: Բերքաբեր-Սարիգյուղ ճանապարհը բաց է: Ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով Ներքին Ծաղկավանում վնասվել է մի անասնագոմ: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում երեկ երեկոյան վիրավորվել է 2 բնակիչ, այրվել են Շահվելադ Հարությունյանի խոտի դեզը, կից անասնագոմն ու դրա մոտ կայանած երկու ավտոմեքենաներ: Այրվել է նաեւ Վանիկ Ջանվելյանի խոտի դեզը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
