Ադրբեջանական զինուժը կրակել է Կոթի գյուղի վրա
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի վրա: Կոթեցիներն ասացին,որ գնդակներ են ընկել Շահնազար Շահնազարյանի առանձնատան տարածքում, այլ տեղերում: Տեղեկատվություն ստանալու համար զանգահարեցինք Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանին, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է : Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան կարճ ժամանակով փակվել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը, եւ մեքենաների երթեւեկը կատարվել է սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
շարունակությունն՝ այստեղ:
