Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։
Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»։
