Ադրբեջանցի բժիշկ. Ծանր վիրավոր զինվորների քանակը 3-4 անգամ ավելի է պատերազմական նորմայից
Ադրբեջանցի ծանր վիրավոր զինծառայողների քանակը 3-4 անգամ գերազանցում է պատերազմական նորման: Այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, բուժծառայության գնդապետ Ֆամիլ Բաբաևը, հայտնում է 1news.az-ը «Ադրբեջանական բանակ» թերթի վրա հղումով:
Վերլուծելով վիրավորված զինծառայողների վիճակը` նա եկել է այն եզրակացության, որ «ադրբեջանցի զինծառայողների դեմ ավերիչ ուժի զենք է կիրառվել»:
«Սովորաբար ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորումների քանակը չպետք է գերազանցի 10-12%-ը, սակայն այս դեպքում այդ ցուցանիշը հասնում է 40-45%-ի: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայերն օգտագործել են խոշոր տրամաչափի և ավելի ավերիչ զենք: Օրինակ, վիրավորներից մեկի մարմնում ավելի քան 40 բեկոր է հայտնաբերվել»,-ասել է նա:
մանրամասները՝panarmenian.net.-ում:
