Ադրբեջանցի դիվերսանտները մտափոխվել են և դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում
Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն առաջին ատյանի դատարանի դատավճիռը կբողոքարկեն վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ի՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Դիլհամ Ասկերովը դատապարվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝22 տարվա ազատազրկման:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը նշել է, որ թեև սկսզում իր պաշտպանյալը մտադիր չի եղել բողոքարկելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը, սակայն որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած վճռի հետ, ցանկանություն է հայտնել բողոքարկել:
Ամբաստանյալ Գուլեևի պաշտպան Արկադի Իսրայելյանը ևս հայտնել է, որ հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի:
Կայքը հիշեցնում է, որ օրեր առաջ ամբաստանյալների պաշտպանները իրենց կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալները չեն պատրաստվում բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
