Ադրբեջանցի նախարարը ստուգել է բանակի մարտունակությունը
Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ստուգել է մերձռազմաճակատային զորամասերի եւ միավորումների մարտականությունը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը` վկայակոչելով նախարարության մամլո ծառայությանը, բանակը ոտքի է հանվել տագնապի ազդանշանով: Ստուգվել է ստորաբաժանումների` դրված առաջադրանքը նվազագույն ժամկետներում կատարելու պատրաստությունը, զորաշարժեր իրականացնելու հմտությունը եւ մերձռազմաճակատային զորամասերի մարտունակությունը: Կատարվել է նմաեւ մարտական հրաձգություն:
