Ադրբեջանցի վիրավոր զինծառայողի ընտանիքը մեղադրում է ՊՆ-ին ապատեղեկատվության մեջ
Ադրբեջանցի զինծառայող Շամո Մամեդովի հարազատները դժգոհ են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության գործողություններից և մեղադրում են նախարարությանը իրենց որդու վիճակի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականը:
Ենթասպա Մամեդովը առաջնագծում վիրավորվել է հունվարի 6-ին: Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել, որ վիարվորին առաջին բժշկական օգնություն է հասցրվել, ինչից հետո նրան հոսպիատալացրել են Սարիջալիի զինվորական հոսպիտալում, ապա զինծառայողը տեղափոխպվել է ԶՈՒ գլխավոր կլինիկական հոսպիտալ:
Սակայն նրա հարազատները պնդում են, որ ՊՆ-ն թաքցրել է ենթասպայի ոտքի հեռացման մասին տեղեկատվությունը, իսկ վիրավորն իրականում դեռևս չի տեղափոխվել Բաքու և Սարիջալիում է:
«Բժիշկները պնդում են, որ նրա վիճակը բավականին ծանր է: Սակայն նրան դեռևս չեն տեղափոխում Բաքու: Ինքը Շամիմն ասում է, որ հոսպտալի պայմանները սարսափելի են և նրան երկու օր է չեն կերակրել»,-պատմել են ենթասպայի հարազատները:
Իր հերթին Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի քարտուղար Վագիֆ Դյարգյախլին հերքել է այս տեղեկատվությունը, նշելով, որ վիրավորված զինածառայողի վիճակը կայուն է և նրա կյանիքն վտանգ չի սպառնում:
