Ադրբեջանցի ընդդիմադիրը պարել է հայկական երաժշտության տակ եւ զայրացրել հայրենակիցներին (Video)
Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, «Ադրբեջան-Եվրոպա» շարժման ղեկավար Ռամին Հաջիլին, ով վերջերս Երեւանում է եղել, առաջացրել է իր հայրենակիցների զայրույթը` պարելով հայկական երաժշտության տակ: Նա Հայաստան էր ժամանել իր օրինակով կոչ անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ երկխոսության ճանապարհով: Քաղաքաի ակումբներից մեկում նա պարել է հայկական երաժշտության տակ, ինչն էլ քննադատության է արժանացել սոցիակալան ցանցերում։ Ինքը՝ Հաջիլին, արդարացել է, ասելով, որ այդ պարով ցանկացել է ցույց տալ, որ հայերը հերթական անգամ գողացել են ադրբեջանական երգը։
