Ադրբեջանցի զինվորները փախել են՝ թողնելով իրենց ընկերների դիակներն ու անօգնական վիրավորներին
Երեկ երեկոյան ժամը 18-ի սահմաններում Արցախի արևելյան հատվածում (Ակնա-ի հատվածում) մեր ստորաբաժանումները իրագործել են պատժիչ գործողություններ. ուղիղ կրակով ոչնչացրել են հակառակորդի երկու կացարան, որտեղից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում էր վերջին մի քանի օրերի ընթացքում: Ըստ մեզ հասած անդրդվելի տեղեկությունների` մեր զինվորները հաճույքով դիտարկում էին, թե ինչպես են հակառակորդի ողջ մնացած զինվորները լեղապատառ փախչում դիրքերից ՝ ետևում թողնելով իրենց ընկերների դիակներն ու անօգնական վիրավորներին...
Գրում է Շարքային Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում
