Ադրբեջանցիների կողմից հրահրվող սահմանային լարվածությունն ապրելակերպ է դարձել. Դավիթ Բաբայան
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների կողմից մշտապես հրահրվող սահմանային լարվածությունն արդեն որևէ հատուկ բանի հետ կապված էլ չէ: Ըստ Բաբայանի` մեր հարևանների այդպիսի պահվածքն ապրելակերպ է դարձել:
«Մենք երբեք նախահարձակ չենք լինում, միայն հակահարված ենք տալիս նրանց գործողություններին: Վերջին մի քանի օրում լարված է եղել սահմանին, բայց դա արտառոց լարվածություն չէ, քանի որ նման պահվածքը նրանց բնորոշ է և զարմանալի չէ»,-ասաց Բաբայանը: Նա նշեց նաև`սահմանային լարվածությունը միգուցե կապված է նրա հետ, որ այնտեղ իրենք հետևում են քաղաքացիական ակտիվիստներին, լրագրող են սպանում, որը պետական պատվեր է:
մանրամասն՝ այստեղ:
