Ադրբեջանցիները սահմանում բարձրախոսներով հայերեն, հակահայ քարոզչություն են անում
Ադրբեջանական գնդակոծության պատճառով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում 23 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվել: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ գնդակոծվող խաղողի այգիները պատկանում են 43 այգեհովիտցու: Նրա խոսքերով՝ այդ այգիներից նախատեսվում էր հավաքել նվազագույնը 150 տոննա խաղող: Լ. Գրիգորյանն ասաց, որ իրենք կսպասեն եւս մի քանի օր, հետո կդիմեն Տավուշի մարզպետարան, որպեսզի այդ այգիների տերերին պետական փոխհատուցում տրվի: Նշված այգիների տերերից 12-ը խաղողի հանձնման պայմանագիր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, մնացածները իրենց բերքը պետք է հանձնեին Իջեւանի, Այգեպարի եւ Դեբեդավանի գործարաններ: «Ուռի հողերում« խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովիտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել է:
մանրամասները՝aravot.am-ում:
