Ադրբեջանցիները վերսկսել են կրակը Մատաղիսի ուղղությամբ
Չնայած հայտարարված զինադադարին, Արդբեջանցիներն ամենևին չեն դադարեցրել կրակը հայկական բնակավայրերի ուղղությամբ. այս պահին ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ մասնավորապես Մատաղիսի ուղղությամբ։
«Ա1+»-ի հետ զրույցում Մարտակերտի բնակիչները նշում են, որ ըստ ամենայնի՝ զինադադարի ժամկետն ավարտվեց. նրանց տեղեկություններով՝ զինադադարը մինչ 17. 00 էր տևելու։
Այս մասին հաղորդում է մեր թղթակիցը Մարտակերտից։
