Ադրբեջանի ԱԱԾ: Թմրանյութը Լեռնային Ղարաբաղից է գալիս Ադրբեջան
Հանցագործ խմբավորումները թմրանյութ են ներկրում Իրան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Իրան-Ադրբեջան, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան-Ճապոնիա, Իրան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա ուղիներով: Նման հայտարարություն արել է Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալի Շաֆիևը: Հայտնում է haqqin.az-ը:
Շաֆիևը հայտնել է, որ Ադրբեջանում թմրանյութերի տարածումը կապված է ներքին և արտաքին գործոններով:
«Ինչ վերաբերում է ներքին գործոններին, առաջնահերթ պետք է նշել ազգային անվտանգության վտանգվածությունը Հայաստանի կողմից: Հայաստանը պայմաններ է ստեղծում կազմակերպված հանցագործության, թմրանյութերի անօրինական շրջանառության և այլ հանցագործ գործունեության համար»,-ասել է ծառայության փոխղեկավարը:
