Ադրբեջանի բանակում արևահարումից զինվոր է մահացել
Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, երեկ` հուլիսի 15-ին, Նախիջևանի զորամասերից մեկում արևահարումից մահացել է շարքային Իման Իմանովը:
Նշենք, որ շոգերի հետ կապված, ադրբեջանական բանակում հատուկ ռեժիմ է մտցվել, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:
